«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված «հանցավոր խմբի» կալանավորված անդամներից ազատ արձակվածների թիվը երեկ հասավ վեցի: Ինչպես եւ կանխատեսել էինք՝ երեկ ազատ արձակվեց Ավետիս Բարեյանը: Սակայն ենթադրվում է, որ առաջիկայում նոր մարդիկ եւս ազատ կարձակվեն: Բայց մինչ օրս Հայաստանի հանրության համար այդպես էլ անհայտ է մնում, թե խմբի անդամները որտեղից էին մի ամբողջ ջոկատի զենք-զինամթերք ձեռք բերել, որոնց մեծ մասը կարող էր լինել բացառապես ՀՀ ուժային կառույցներում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ին հաջողվել է զենքի ձեռքբերման աղբյուրները եւ դրանց մատակարարներին պարզել: Նրանք կալանավորվածների թվում են:

Ըստ լուրերի՝ զենքի ձեռք բերման ուղիները հիմնականում ձգվում են դեպի Լոռու մարզ»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: