«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ԸՕ փոփոխություններից հետո ռեյտինգային քվեարկությամբ 2017-ի ԱԺ ընտրություններում իր ուժերն այս անգամ փորձել ոչ թե Մալաթիայից, այլ իր հայրենի Ապարանից:

Իսկ Մալաթիան, ըստ նույն աղբյուրների, մտադիր է «պահել» իր քրոջ փեսայի՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համար, եթե չհաջողացնի վերջինիս համար նախարարի պորտֆել դասավորել հաջորդ կառավարությունում:

«ՀԺ»-ն շաբաթներ առաջ գրել էր, որ Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություններով նախատեսվում է ՀՀ-ում գործող 41 ընտրատարածքների թիվը փոքրացնել՝ հասցնելով 14-ի: Իսկ պատգամավորների թիվը մյուս գումարման ԱԺ-ում պակասելու է:
Ալեքսանյանը, փաստորեն, չի ցանկանում տեղ կորցնել հաջորդ խորհրդարանում ու արդեն իր հաշվարկներն է անում: Այսպիսով, կարելի է ևս մեկ անգամ փաստել, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում