«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ամերիկահայ համայնքի մեր աղբյուրների, վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Տիգրան Սարգսյանն ու ԱՄՆ ՀՅԴ կառույցները ներգրավված են եղել ամերիկյան իրավաբանական գրասենյակներից մեկի դեմ դատական վեճում:

Խնդիրն այն է եղել, որ ամերիկահայ բարերարներից մեկի կտակով նախատեսվել է 1,2 մլն. դոլարի չափով նվիրատվություն ԵՊՀ-ին: Կտակը տնօրինող կազմակերպությունը, սակայն, ամիսներ շարունակ հրաժարվում էր գումարը փոխանցել ԵՊՀ-ին, հիմնավորելով, որ կտակում ձեւակերպումները հստակ չեն նշված: Մեզ չհաջողվեց պարզել, թե խոսքը որ բարերարի մասին է, սակայն պարզեցինք, որ գումարն արդեն ուղարկվել է ԵՊՀ:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: