Խոյ

Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Այսօր ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերի մասին: Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն դրական էմոցիաների այն չափաբաժինը, որի ակնկալիքը ունեիք, չեն պարգևի ձեզ: Աշխատեք չենթարկվել սադրանքների` հակառակորդներից ոմանք կփորձեն օգտվել ձեր անկեղծությունից:

Ցուլ

Օրը դրական իմաստով առանձնահատուկ չես անվանի, թեև այն քիչ դրական պահեր չունի իր մեջ: Փորձեք հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ում վաղուց չեք տեսել: Երկար բաժանումից հետո դուք այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է նաև ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում, որ երեկոյան ձեզ ուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է նոր ծրագրեր կազմել, կամ ինչ-որ էական բան փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում կենսական ներուժը կպահպանվի:

Երկվորյակ

Այսօր չարժե լայնամասշտաբ ծրագրեր կազմել, կամ ձեռնամուխ լինել երկարաժամկետ պլանների իրականացմանը: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անսպասելի խնդիրներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել: Իսկ ահա մեծ ուշադրություն չպահանջող գործերի, ինչպես նաև ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրը առավել քան հարմար է: էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:

Խեցգետին

Օրը տրամադրող է նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները կարճ ժամանակում լուծելու համար: Այսօր ձեզ կհաջողվի դեն նետել խնդիրների այն բեռը, որ երկար ժամանակ է, ինչ կրում եք ձեր ուսերին: Կյանքը կերևա նոր գույներով: Ստեղծագործական ներուժը բարձր է, օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել նաև շրջապատի համար: Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև` կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ:

Առյուծ

Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով ձեզ: Դուք հիմնականում առաջնորդվում եք նախապես մշակած ծրագրերով և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չեն նկատվում և այդ իսկ պատճառով` չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթև եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում` տնտեսել այն:

Կույս

Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց: Ցավոք, նրանցից շատերի մեջ այսօր ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ` այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել: Խոհեմ ծախսեք փողը, ցանկալի չեն չպլանավորած գնումները: Ընկերների հետ շփվելիս աշխատեք ավելորդ հարցեր չտալ` շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է սխալ ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբ դնել դժվար թե հաջողվի:

Կշեռք

Աստղերն այսօր բուռն օր են խոստանում: Դեռ առավոտյան կնկատեք ուժերի անսովոր ներհոսքը, բայց դա ընդամենը սկիզբն է: Հեշտությամբ կհաղթահարեք օրվա մեջ ծագած անսպասելի բարդ խնդիրները, կստանաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այսօր կարելի է հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք շտապ լուծում կպահանջեն: Պետք չէ կանգ առնել կամ խուսափել դրանց հետ առճակատվելուց: Այսօր դուք ի վիճակի եք կայծակնային որոշումներ կայացնել և բոլոր դժվարությունները հաղթահարել միայնակ:

Կարիճ

Վատ օր չէ կատարված աշխատանքի արդյունքների միջանկյալ ամփոփման, ձեռնարկած գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի հետ կապված անշտապ ծրագրեր կազմելու համար: Պետք չէ հավատալ շրջապատի մարդկանց բոլոր խոստումներին, միևնույն ժամանակ` կարիք չկա սեփական խոսքերը քամուն տալու: Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել` այսօր ձեր կողքին գտնվելու ցանկություն ունեն այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարված Կարիճները հակված են վեճերի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Շարունակելի