Մոսկվայում երիտասարդ կինը գրկել է 8 ամսական որդուն ու ցած նետվել պատուհանից։ Օդում նա բաց է թողել երեխային, երեխան հեռու է ընկել ու ստացած վնասվածքներից տեղում մահացել։ Իսկ մայրը ընկել է ձնակույտի վրա եւ ողջ է մնացել, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։