«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր Սահմանադրության ընդունումից հետո գլխավորը պաշտոնների հարցն է: ԱԺ գործող նախագահ Գալուստ Սահակյանին հարցրինք՝ ապագայում իրեն ո՞ր պաշտոնում է տեսնում։
«Ես ինձ տեսնում եմ իմ պաշտոնում, դա Գալուստ Սահակյան լինելու պաշտոնն է, էդ պաշտոնը որևէ մեկը ձեռքիցս չի առնի»։ Իսկ քաղաքական պաշտոնների՞ց։ «Այստեղ միայն ցանկության ու նպատակադրման խնդիրը չէ, անձի քաղաքական իրավիճակը նաև որակավորում է, թե որ քաղաքական գործիչը որտեղ կկարողանա ավելի արդյունավետ աշխատանք կատարել, իսկ այնպես չէ, որ մենք բոլորս ամենաարդյունավետն ենք: Պարզապես հիմա մի ժամանակաշրջան է, որ մեզանից յուրաքանչյուրն ամենալավը չէ, բայց մեզանից լավը դեռևս չի առաջացել»,- փիլիսոփայեց Գրիգորիչը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: