Բաղադրիչներ
կաթնաշոռ - 500 գր
ձու - 5 հատ
շաքարավազ - 150 գր +100 գր
թթվասեր - 200 գր
ալյուր - 160 գր
կակաո - 4 թ/գդ
կարագ - 50 գր
սոդա - 1/2 թ/գդ
աղ - 1 պտղունց
սպիտակաձավար - 30 գր
վանիլին - 1 թ/գդ
Պատրաստման եղանակ
Վերցնում ենք 2 ձու, ավելացնում 150գր շաքարավազը և 1 պտղունց աղը և լավ խառնում։

Ավելացնում ենք թթվասերը և փափկեցրած կարագը և լավ խառնում ենք։

Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրը, սոդան և կակաոն։ Խմորը խառնում ենք, պետք է թթվասերի թանձրության խմոր ստացվի։
Այնուհետև պատրաստում ենք միջուկը. կաթնաշոռը պատառաքաղով ճզմում ենք, ավելացնում 3 հատ ձու և լավ խառնում։

Այնուհետև ավելացնում ենք վանիլինը, 100գր շաքարավազն ու սպիտակաձավարը և խառնում ենք։ Միջուկը բլենդերով հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։

Տապակը պատում ենք յուղաթղթով և վրան լցնում շոկոլադե խմորը։ Այնուհետև շոռակարկանդակի կենտրոնում զգուշորեն լցնում ենք կաթնաշոռային զանգվածը։

Տապակը դնում ենք սառը ջեռոցի մեջ, այնուհետև ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան և 40-45 րոպե թխում։ Փոքր-ինչ զսպանակաձև խմոր կստանանք։ Շոռակարկանդակը հանում ենք ջեռոցից և ձևամանից և թողնում ենք սառչի։ Շոռակարկանդակը պատրաստ է։

Ձևավորում ենք ըստ ցանկության։

Շոռակարկանդակը կտրած վիճակում ահա այսպիսի տեսք ունի։

Բարի ախորժակ։

Այս հրաշալի շոռակարկանդակի մեջ կարելի է ավելացնել նաև տարբեր մրգերի կտորներ:
Ահա այսպիսի համեղ և արագ պատրաստվող շոռակարկանդակի բաղադրատոմս։

Շեֆ Խոհարար