Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը անօրինական և քաղաքականապես մոտիվացված է համարել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալությունը: Այս մասին որոշումը Եվրադատարանը հայտարարել է երեքշաբթի ապրիլի 30-ին:Այս մասին հաղորդում է Lenta-ն:
Տիմոշենկոն ձերբակալվել էր 2011 թվականին Ռուսաստանի հետ գազի պայմանագրի կնքման ժամանակ իր լիազորությունների չարաշահման մեջ: Այս մասին բողոքը Ստրասբուրգ ուղարկվել էր այդ տարվա օգոստոսին: Նախկին վարչապետը մասնավորապես հաստատում էր, որ իր ձերբակալությունը քաղաքական դրդադպատճառ ունի: Տիմոշենկոն նաև հայտարարել էր խոշտանգումների ենթարկվելու մասին, բժշկական օգնության ուշացումների մասին նախնական կալանքի ժամանակ, որտեղ նա անցկացրել է շուրջ հինգ ամիս:
Եվրադատարանը այն եզրակացության է եկել, որ Ուկրաինայի նախկին վարչապետի նկատմամբ խախտվել են մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական բանաձևի մի քանի դրույքներ: Մասնավորապես նշվում է հինգերերորդ հոդվածը(ազատության և անձնական անձեռնմխելիության մասին իրավունք ) և 18-րդ հոդվածը(իրավունքների սահմանափակման օգտագործման սահմանները): Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Տիմոշենկոյի բողոքը կապված խոշտանգումների հետ:
Մեկնաբանելով տվյալ որոշումը նախկին վարչապետի իրավապաշտպան Սերգեյ Վասիլենկոն հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է անհապաղ կատարեն Եվրոպական դատարանի որոշումը և անհապաղ ազատ արձակել Տիմոշենկոյին: Իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերով ուկրաինական կառավարության լիազոր ներկայացուցիչ Նազար Կուլչիցկին «Интерфакс» գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է վերլուծեն տվյալ որոշումը: Միաժամանակ Կուլչիցկու խոսքերից կարելի է հասկանալ, որ ուկրաինական կառավարությունը հնարավոր է բողոքարկի տվյալ որոշումը:
Պետք է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չի վերաբերվում Տիմոշենկոյի` ազատ դատարանում իր իրավունքների խախտման մասին հայցին, որը դատարանում պետք է վերանայվի հետագայում: