Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության մամլո ծառայությունից:
«Միտված եմ շարունակել ակտիվ աշխատանքի Ձեզ հետ` ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման ուղղությամբ: Համոզված եմ, որ երկկողմանի համագործակցության խորացումը առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական, մշակույթային, հումանիտար և այլ բնագավառներում ամբողջովին համապատասխանում է ռուս և հայ ժողովրդի հետաքրքրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին Տիգրան Սարգսյանին վերանշանակեց վարչապետի պաշտոնում: