Երեկ համացանցում տարածվեց հետևյալ նյութը, որը դարձավ ակտիվ քննարկման թեմա: Վերջինս տեղ գտավ համատարած բոլոր կայքերում և վերածվեց իրական սկանդալի: Շատերն իրենց ‹‹սուրբ պարտքը›› համարեցին մեկնաբանել այն և ողողեցին նյութը բացասական արձագանքներով: Երեկվանից կարդում եմ բոլոր մեկնաբանությունները, որտեղ բոլորը պնդում են, որ չեն դիտում ‹‹Վեցերորդ զգայարան›› հաղորդումը, որ զերծ են մնում նման բնույթի ծրագրերից, բայց ես կասեի հակառակը, որովհետև նրանցից շատերը քաջատեղյակ են հաջորդաշարի բոլոր մանրամասներից:


Ես` Մարգարիտ Ավետիսյանս, մինչև այս պահը ոչ մի պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեմ եկել, իսկ այժմ, երբ կրքերը փոքրիշատե հանդարտվել են, ֆեյսբուքյան բազում օգտատերեր դուրս են բերել իրենց մեջ կուտակված բոլոր բացասական հույզերը, բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, երբ շատերը խոսել են մի երևույթի մասին, որին անվանում են մոգություն, չարիք և այսպես շարունակ, ես` որպես Ֆերնանդո Աբգարյանի ընկերուհի և հարազատ մարդ, պատրաստ եմ պատասխանել թե՛ լրագրողների, թե՛ ֆեյսբուքյան օգտատերերի, թե՛ այլոց հարցերին, որպեսզի ոչ մի մութ կողմ չմնա և ստեղծված թյուր իրավիճակը շտկվի:
Բոլորս էլ գիտենք, որ Ֆերնանդո Աբգարյանը հանդիսանում է ‹‹Վեցերորդ զգայարան›› ծրագրի փորձագետ, ով բնածին շաման է և մեկ անգամ չէ, որ զարմացրել է մեզ իր արտասովոր ունակություններով: Այն մարդիկ, ովքեր հեռուստացույցի էկրանից զատ առերեսում են ունեցել Ֆերնանդոյի հետ, շատ լավ գիտեն` ինչ ներուժ ունի նա, որքան հզոր անհատականություն է և ինչ հրաշքներ է գործում:
Ֆերնանդոն երբեք չի խոսել իր տարիքի մասին և բացահայտ սուտ է այն, որ նա բարձրաձայնել է, իբր` ինքը քսանվեց տարեկան է: Շամանները երբեք չեն բացահայտում իրենց տարիքը, որը Ֆերնանդոն բազմիցս հիշատակել է, և բացի այդ, նշանակություն չունի շամանը վեց տարեկան է, տասնվեց, թե` քսանվեց. բնատուր տաղանդը մնուն է տաղանդ: Ֆերնանդոն իր արտասովոր ունակությունները ժառանգել է իր ապուտատից, իսկ ժամանակի ընթացքում իր գիտելիքների պաշարն էլ ավելի է հարստացրել միստիկ աշխարհում: Ինչ վերաբերում է այն հարցին, որ նա Գաբրիելի սանն է կամ որդին է, ով ևս հանդիսանում է ‹‹Վեցերորդ զգայարան›› հաղորդաշարի փորձագետ, սուտ է: Ֆերնանդո Աբգարյանը, Գաբրիել Պանյանը և այլ փորձագետներ ծանոթացել են ծրագրի շրջանակներում: Ասեմ ավելին` Ֆերնանդո Աբգարյանը, ինչպես և այլք, ‹‹Վեցերորդ զգայարան›› հաղորդաշարի փորձագետ են դարձել միայն համապատասխան քասթինգն անցնելուց հետո:


Հաջորդ հարցը վերաբերում է նրա անվանը, որն ինչպես նշել է լրագրողը` քողարկվել է Ֆերնանդոյի կողմից, որն էլ ավելի հայեցի է` Վահան: Տատիկի ցանկությանը դեմ չգնալով` փաստաթղթերում նրան անվանել են Վահան, բայց բարուրից սկսած, թե՛ ծնողները, թե՛ հարազատները, թե՛ ծանոթները նրան դիմել են Ֆերնանդո, ով երբեք չի կեղծել իր անունը, ազգանունը, անձնական տվյալները և միշտ հասարակությանը ներկայացել է հավուր պատշաճի:
Ֆերնանդոն երկար տարիներ ապրել է Իսրայելում (Ֆերնանդոյի մայրը հրեա է, հայրը հայ է), որտեղ միջնակարգ կրթություն է ստացել, և ժամանակ առ ժամանակ գտնվել է Հայաստանում, (այցելել է իր տատիկին ու պապիկին), որտեղ ևս ստացել է համապատասխան կրթություն: Հետագայում Ֆերնանդոն հեռակա կարգով սովորել է Մյունխենի համալսարանում և բացի շաման լինելուց` նա նաև հոգեթերապևտ է: Միայն 2014 թվականին Ֆերնանդոյի ընտանիքը հիմնական բնակություն է հաստատել Հայաստանում, որովհետև հայրը բիզնես գործունեություն է սկսել ծավալել այստեղ:
Ֆերնանդոն և՛ ՀՀ քաղաքացի է, և՛ Իսրայելի, այդ իսկ պատճառով` այսօր նա կատարում է իր պարտքը հայրենիքի հանդեպ և ծառայում է ՀՀ զինված ուժերում: Ունենալով բազում տարբերակներ` վերջինս երբեք չի խուսափել ՀՀ բանակում ծառայությունից, որովհետև հայրենասեր մարդ է և պատրաստ է կատարել իր ազգանվեր գործը: Այժմ նա գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Ես նրան անփորձանք ու խաղաղ ծառայություն եմ մաղթում, իսկ բոլոր լրատվամիջոցներին, բլոգերներին և ֆեյսբուքյան օգտատերերին խնդում եմ` անտեղյակ լինելով հանդերձ նման դատողություններ չանել և չքարկոծել մի մարդու, ով` ի ծնե օժտված է բարություն սփռելու տաղանդով:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/av.magul/posts/181058622256302?pnref=story