Հունվարի 29-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արգելափակվել է Ս. Ա.-ին պատկանող <<Լեքսուս>> մակնիշի 18 DO 001 պետհամարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. Ա.-ին պատկանող <<Լեքսուս>> մակնիշի 18 DO 001 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 29-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ձորաղբյուրի ամառանոցների սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Դ.-ին պատկանող «Ինֆինիտի FX35» մակնիշի 34 PT 850 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր):

***

Հունվարի 29-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ. Մ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 FO 065 պետհամարանիշով ավտոմեքենան: