Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 67 շենքի պահակակետի աշխատակիցն անգիտակից ընկած է. անհրաժեշտ է շտապօգնություն:
Հետադարձ զանգով ճշտվել է, որ պահակակետի աշխատակիցն անգիտակից վիճակում գտնվում է պահակասենյակում, որի դուռը ներսից փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են պահակասենյակի դուռը եւ հայտնաբերել 59-ամյա Գ. Կ.-ի դին:


