Հունվարի 31-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ 13 հոգուց բաղկացած արշավախումբը «Թռչկան» կոչվող ջրվեժից վերադարձի ընթացքում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ուժասպառ են եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը քաղաքացիներին Շիրակամուտ գյուղ ուղեկցելու համար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 13 քաղաքացիների տեղափոխել են Շիրակամուտ գյուղ և մոտեցրել իրենց ավտոմեքենաներին: