Քիչ առաջ  Ազատության հրաապակում մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցներին ողջունեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

  «Սիրելի ժողովորուրդ մենք կարոտել ենք ձեր զրնգուն ձյանը»,-  ողջույնի խոսքում ասաց նա:

 Նրա խոսքով Երևանում ավագանու ընտրությունները ավելի քան ընտրություններ են ,ավելին են քան սովորական ընտրություններ , քանի որ Երևանում է լուծվելու իշխանության խնդիրը:

«Այս գլխից մենք հայտարաւոմ ենք, որ բոլոր ոչ իշխանական ուժերը պարտավոր են  միանալ իրար, տուրք չտալով ամբիցիաներին որպեսզի վերցնենք իշխանությունը հանրապետականների ձեռքից»,-ասաց  Մանուկյանը:

Վերջինիս, խոսքով վերջին նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է Րաֆֆի Հովհաննսիյանը, այսինքն ընդիմությունը, իսկ իրենք պայքարելու են այդ ձայների համար: