Թուրքիայում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Վեհդի Էմրեի և Համիթ Քափլանի անվան միջազգային մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում են Արսեն և Արամ Ջուլֆալակյանները։
75 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը, հաղթելով երեք մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ վճռորոշ գոտեմարտում 3։0 հաշվով հաղթեց վրացի ըմբիշին՝ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը:
66 կգ քաշային կարգում հանդես եկող նրա եղբայրն` Արամ Ջուլֆալակյանը, պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում՝ դուրս մնալով հետագա պայքարից: