Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը մարդկանց ավելի սեքսուալ է դարձնում:

1.Վանիլ
Վանիլի բույրը բնական աֆրոդիզիակ է և մարդուն հակառակ սեռի համար դարձնում է ավելի հրապուրիչ: Վանիլը, մասնավորապես՝ վանիլային յոգուրտը, բարձրացնում է տրամադրությունը, մարդուն դարձնում կենսուրախ, բաց և շրջապատի համար գրավիչ:

2.Սխտոր
Սխտորի հոտը՝ ի տարբերություն վանիլի, դրական զգացողություններ չի առաջացնում: Սակայն պետք չէ խուսափել սխտոր օգտագործելուց: Պարզվել է, որ այն զգալիորեն բարձրացնում է տղամարդկանց սեքսուալությունը: Գիտնականների կարծիքով՝ դա կապված է այն բանի հետ, որ սխտորն ունի հակաբակտերիալ հատկություն: Այն նվազեցնում է քրտինքի մեջ բակտերիաների քանակը և վերացնում տհաճ հոտի պատճառները: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց էվոլյուցիոն պրոցեսը սովորեցրել է ընտրել ավելի առողջ զուգընկեր՝ հատկապես առաջնորդվելով քրտինքի հոտով:

3. Դարչին
Սա ունի նույն ազդեցությունը, ինչ վանիլը՝ բարձրացնում է տրամադրությունը, դարձնում շրջապատի նկատմամբ լավ տրամադրված և բարի:

4. Նեխուր
Նեխուրի օգտագործումը ավելացնում է քրտինքում ֆերմենտների մակարդակը՝ մարդուն դարձնելով ավելի գրավիչ: Գիտնականները հիշեցնում են, որ նեխուրի կանոնավոր օգտագործումը ավելացնում է սերմնահեղուկի քանակը և որակը:

5. Մի բաժակ գինի
Այն մաշկին տալիս է «առողջ կարմրություն» և մարդուն դարձնում գրավիչ: Սակայն հետազոտողները խորհուրդ են տալիս մեկ բաժակից ավելի չխմել, քանի որ այն առաջացնում է դեմքի անառողջ կարմրություն՝ հետևաբար և հակառակ էֆեկտ: