«Հապարակ» թերթը գրում է.

«Մինչև երեկ անհայտ էր, թե արդյոք ԿԳ նախարարի պորտֆելը կտա՞ն ՀՅԴ-ին, որը երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ, պահանջում էր այն, ընդհուպ պատրաստ էին երկու պորտֆել` սոցապնախարարության և Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը զիջել, միայն թե ԿԳՆ-ն տան իրենց: Ըստ որոշ լուրերի, քննարկվում էր երկու թեկնածություն` Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան:

Ասում էին, թե Սերժ Սարգսյանն առաջին օրերին մերժել է այդ տարբերակը: Սակայն Աշոտյանի «հեռանալուն» կողմ է Հովիկ Աբրահամյանը, որն իր նախարարներից մեծ մասի հետ վատ հարաբերություններ ունի` անգամ Գագիկ Բեգլարյանի: Այնուհանդերձ, երեկ ավելի վստահ էին պնդում, որ Արմեն Աշոտյանը կմնա իր պաշտոնին, իսկ ՀՅԴ-ին կտան երկու այլ նախարարություններ: Ամենայն հավանականությամբ, էկոնոմիկայի և տարածքային կառավարմանը, որը կանջատվի արտակարգ իրավիճակներից: Պորտֆելակիրներն էլ թերևս կլինեն Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը, առաջինին՝ տարածքային կառավարման, երկրորդին՝ էկոնոմիկայի նախարարությունը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: