Մոսկվաբնակ հայտնի ոճաբան Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգում հուզիչ գրառում է կատարել.
«Երբ ես 11 տարեկան էի, փակվում էի իմ սենյակում և լաց էի լինում, որովհետև ես շատ բարդույթավորված երեխա էի. Շրջապատողների կողմից ստորացումներն այն բանի համար, որ ես գեր էի, հայկական արմատներ ունեի և շատ այլ բաներ ինձ հագիստ չէին տալիս… Հենց այդ ժամանակ ես սկսեցի ծնողներիցս գաղտնի դիմահարդարվել և սկսեցի պաշտել այդ գործը: Ես օգտագործում էի մայրիկիս կոսմետիկան, փորձարկումներ էի անում, որովհետև դա ոգևորում էր ինձ… անցել է ճիշտ 11 տարի, և ես ավելի ու ավելի շատ եմ սիրում դիմահարդարումը❤️Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ կերապարանափոխում եմ կանանց և աղջիկնեին, իմ գիտելիքները փոխանցում եմ իմ աշակերտներին և քաղում եմ ուսուցման պարգևները: Ես նաև ուզում եմ, որ ինձ մոտ ժամանած ուսանողները ժամանեն գիտելիքի համար, նոր ֆիշկաների համար, ոգեշնչման և դրական լիցքերի համար: Այդ պատճառով էլ, ես ամեն օր կատարելագործվում եմ և փորձում եմ ավելի լավը լինել: Գիտե՞ք, ես երբեք չէի կարող մտածել, որ ինչ-որ բան, որը ինձ դուրս է բերել դեպրեսիայից, և հանրավոր է նաև, հետ է պահել կյանքի հետ հաշիվներս մաքրելուց, կվերածվի ոչ միայն հոբբիի, հետաքրքրության և աշխատանքի, այլ նաև կդառնա իմ և իմ կյանքի մի մասնիկը: Ես չգիտեմ, թե ինչու, բայց իմ աշխատանքները մարդիկ ընդունում են և սիրում: Ինձ միշտ շատ հետաքրքիր է եղել, թե ինչո՞ւ եք դուք այստեղ: Ի՞նչն է ամենից շատը ձեզ դուր գալիս իմ էջում»: