Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից թռչող Airbus A321 ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի հետևանքով տուժել է երկու ուղևոր: 

Հաղորդվում է, որ պայթյունը ուղեցվել է ուժեղ ձայնով և բոցի արձակմամբ: Արդյունքում վնասվել է ինքնաթիռի կողային հատվածը: 

Պայթունը տեղի է ունեցել օդ բարձրանալուց անմիջապես հետո: Օդաչուներին հաջողվել է բարեհաջող իջեցնել ինքնաթիռն օդանավակայանում, որտեղից և օդ էին բարձրացել: Ինքնաթիռը պատկանում է Daallo Airline ընկերությանը: