Ապրիլի 29-ին` ժամը 03:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ ծեծկռտուք է:
Նույն օրը` ժամը 03:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 28-ամյա Եփրեմ Գ.-ն, ով հայտնել է, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ իրեն ծեծի են ենթարկել,-այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Պարզվել է, որ Եփրեմ Գ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 20-ամյա Ռոլանդ Ի.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ` վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:


