«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր տեղի ունենալիք կառավարության նիստի օրակարգում ներառված չէ կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը, չնայած նիստից առաջ մինչև վերջին վայրկյանը կարող է ցանկացած հարց ներառվել։ Անգամ եթե ներառվի, ՀՅԴ պորտֆելների ստանձնման գործընթացը բավականին երկար է տևելու այն պատճառով, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները պետք է առանձնացվեն իրարից։

Ապա՝ կառավարության սույն որոշումն արտահերթ՝24-ժամյա ռեժիմով պետք է քննարկվի-քվեարկվի Աժ-ում։ Եվ քանի որ այս պահի գրությամբ նման հարց կառավարության օրակարգում չկա, Աժ քառօրյան էլ ավարտվում է, իսկ հաջորդ քառօրյան 2 շաբաթից է մեկնարկելու, ուստի փետրվարի 21-ից շուտ հարցը չի լուծվի։ Գոնե ՏԿ-ի մասով։ Մնում է արտահերթ նիստի տարբերակը, ինչն Աժ-ում քիչ հավանական են համարում»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։