Քիչ առաջ սիրիական ԶԼՄ-ները շատ ուրախալի լուր հաղորդեցին Հալեպից...Սիրիական կառավարական զորքերը և աշխարհազորը հանել են Նուբլ և Զահրա ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքների շրջափակումը և միևնույն ժամանակ փակել են Ազազից Հալեպ տանող ճանապարհը,որի միջոցով "Ջաբհաթ ալ-Նուսրա" ահաբեկչական խմբավորումը,որն իր վերահսկողության տակ է պահում Հալեպի մեծ մասը և հարևան Իդլիբ նահանգը,մշտապես կապ էր պահպանում իր գլխավոր հովանավոր Թուրքիայի հետ.Գազիանտեպ(Այնթապ)-Հալեպ ճանապահրը փակ է...Այսինքն,Հալեպում պատսպարված ահաբեկիչները էլ չեն կարող ստանալ օգնություն Էրդողանից...
Հիշեցնեմ, որ 35 հազար բնակչություն ունեցող Նուբլ և Զահրա քաղաքներն արդեն չորս տարի էլ գտնվում էին շրջափակման մեջ և չէին հանձնվում ահաբեկիչներին...Սիրիական բանակը և ռուսական օդուժը արդեն մի քանի օր էլ սաստիկ ռմբակոծում էին ահաբեկիչների դիքրերը այս երկու քաղաքների մոտ,որի արդյունքում ոչնչացվել էին հայտնի ահաբեկիչներ՝"Ֆայլաք ալ-Շամ"-ի հրամանատարը և նրա տեղակալը,ինչպես նաև Հալեպում "Ջեյշ ալ-Իսլամ"-ի հրամանատարը...Ամենակարևորն այն է,որ Ազազի միջանցքը փակվեց...
Գագիկ Համբարյան