«Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ ընկերության, թե՛ ՌԴ-ի համար հստակ կդառնան մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նաև ավելոցրեց, որ, այդուհանդերձ, տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ:
Վարչապետը նշեց, որ կառավարությունը շահագրգռված է, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր: