Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածյալ Ռուսլան և Թամերլան Ցարնաևների հորեղբայր Ռուսլան Ցարնին կապ է հաստատել Mirror-Spectator պարբերականի հետ` հայկական համայնքից ներողություն խնդրելու Բոստոնի ահաբեկչության քննարկումների ժամանակ հայերի հետ կապված իր վերջին հայտարարության համար: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը:
«Հայաստանը շատ հին մշակույթ ունի: Ես ցանկանում եմ շեշտել, որ Միշայի ինքնությունը ոչ մի կապ չունի այս ամենի հետ: Ես կցանկանայի, որ նման բան երբեք ասած չլինեի»,- նշել է Ցարնին:
Նա կրկին իր ներողամտությունն է հայտնել հայկական համայնքին, որ վերջինիս կապել է այդ նողկալի գործողությունների հետ:
Հիշեցնենք, որ Ռուսլան Ցարնին իր նախորդ հայտարարության մեջ նշել էր ,որ մահմեդականացված Միշան կամ Միխայիլ Ալախվերդովը «հայկական ծագում ունի և նրան հաջողվել է ամբողջությամբ լվանալ Թամերլան Ցարնաևի ուղեղը և դրդել ահաբեկչության»: