Ամերիկացի դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը տեղափոխվել է վերականգնողական կլինիկա երկբևեռ աֆեկտիվ խանգարում ախտորոշումով: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:
Ինչպես պարբերականին հաղորդել է դերասանուհու մոտ կանգնած աղբյուրները Զետա Ջոնսը անձամբ է ուղևորվել հիվանդանոց:Քեթինը նախկինում նշել է, որ իր մոտ պարբերաբար առաջանում է հոսպիտալիզման կարիք, որի նպատակն է իր մտավոր առողջության պահպանումը օպտիմալ մակարդակի վրա:
Այդպիսի ախտորոշում դերասանուհու համար նշանակել էին նաև երեք տարի առաջ: Այն ժամանակ առողջության սրման պատճառը դերասանուհու համար ծանր տարին էր: Այդ տարի դերասանուհին իր ամուսնուն Մայքլ Դուգլասին օգնել էր վերականգնվել քաղցկեղից հետո: