«Իրավունք» թերթը գրում է.

«Նախկին ԱԳ նախարար պատգամավոր Վարդան Օսկանյանի պատգամավորական աշխատասենակից դուրս եկավ, ոչ ավել ոչ պակաս, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Որքանով պարզ դարձավ, պարոն Վարդանյանը վաղուց Էր գտնված պարոն Օսկանյանի աշխատասենյակում։

Ի՞նչ Էր անում՝ Աղվան Վարդանյանը Օսկանյանի աշխատասենյակում՝ այս և այլ հարցերի մասին փորձեցինք զրուցել, պատգամավորից պարզել, սակայն ապարդյուն։ «Հիմա չէ, իսկապես հիմա չէ» արտահայտությամբ պատգամավորը քաղաքակիրթ ձևով մերժեց, ապա իր օգնականի հետ դուրս եկավ խորհրդարանից»։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։