Լոնդոնի «Չելսին» հրաժարվել է 75 միլիոն եվրոյով չինական «Ցզյանսու Սայնթիին» վաճառել բրազիլացի կիսապաշտպան Օսկարին:
thesun.co.uk-ի փոխանցմամբ՝ չինական ակումբը մտադիր է ամռանը ավելի գրավիչ առաջարկ անգել անգլիական ակումբին:
Հիշեցնենք, որ «Ցզյանսու Սայնթին» 50 միլիոն եվրոյով ձեռք է բերել Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշերային, իսկ 33 միլիոն եվրոյով՝ «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսին: