Մադրիդի «Ռեալը» որոշել է առաջիկա ամռանը ետ գնել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը:
Marca-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբը» մտադիր է վճարել 32 միլիոն եվրո՝ այնքան, որքան 2014 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով կազմում է իսպանացու տրանսֆերը ետ գնելու հնարավորությունը:
Չի բացառվում, որ մադրիդցիները որոշեն վերավաճառել 23-ամյա ֆուտբոլիստի իրավունքները, ում նկատմամբ հտաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ Մորատան «Յուվենտուսի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչ 2020 թվականի ամառը: