Նկարներում երևում է, որ Սուրբ Գևորգ եկեղեցու խաչն է հանվել։
Լուսանկարները հրապարակվել են Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում: Այստեղ պատկերված է երբեմնի հայաբնակ Ղնեմիե գյուղը՝ իսլամիստների հարձակումից հետո։
Ահաբեկիչները հսկայական վնաս են հասցրել Սուրբ Գևորգ հայկական եկեղեցուն, հարակից սրահին, գերեզմանատանը։