Մերօրյա կյանքում մարդկանց մտածելակերպը դարձել է մակերեսային, պարզունակ ու անչափ է դառնում ուրախությունը, երբ կոնսերվատորիայի փայլուն տվյալներով սովորող ուսանողը ներկայացնում է իր դեպյուտային ձայնասկավառակը, որում ներառված է 9 գործիքային երաժշտություն` Նարեկացի, Սայաթ - Նովա, գուսան Շերամ, մինչև ժամանակակից կոմպոզիտոր ամերիկաբնակ Արա Դինկչյան:
Խոսքը վերաբերվում է երիտասարդ դուդուկահար Արսեն Պետրոսյանին, ով դեռ փոքր տարիքից տիրապետել է այդ հոգեհույզ գործիքին:
Նրա «Չարենցավան» անվանումով ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին մայրաքաղաքում հայտնի մշակութային ու քաղաքական հեղինակավոր դեմքեր` Գագիկ Գինոսյան, Գրիշա Սարիբեկյան, Հովիկ Խալիկյան և այլոք: Յուրահատուկ միջավայր էր ստեղծվել հրավիրված երևանաբնակ ու օտարության մեջ բնակվող անգլախոս հյուրերի միջև, ովքեր հայտնի երաժիշտներ էին:
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը գովեստի խոսքեր հնչեցրեց իր սանի մասին, հավելելով, որ Արսեն Պետրոսյանը պատվով շարունակում է այն մեծ ճանապարհը, որով անցել են հայազգի դուդուկահարները:
Արսենը հաճելիորեն զարմացրեց իր կատարումներով, որի ժամանակ նրան նվագակցում էին հայ ավանդական երաժշտության անսամբլի երաժիշտները:
Ի վերջո ձայնասկավառակ ունենալու գաղափարը իրականություն դարձնելու համար նրան մեծ աջակցություն էր ցուցաբերել ամերիկաբնակ Ռաֆֆի Մենեշյանը, ով հանդիսանում է Pomegranate music ընկերության նախագահը:
«Չարենցավան» անունը կրող ձայնասկավառակը շուտով հասանելի կլինի համացանցում ու կդառնա աշխարհասփյուռ հայերին լսելի: