Կյանքը հնարավորություն է՝ ինչ-որ բան անելու, ինչ-որ բան ստեղծելու համար: Կարևոր չէ,թե կյանքը ձեզ ինչ կտա, այլ այն, թե դուք ինչ կներդնեք կյանքում, առավելևս՝ դեռ չհայտնաբերված:
Կյանքը ուժի և զարգացման անընդմեջ գործընթաց է: Եթե դուք նման ձեվով դիտարկեք կյանքը, ապա այն կլցնեք իմաստով և նպատակասլացությամբ:
Ամեն ինչում և ամեն բան ստեղծելու որոշում կայացնողը դու եք, միայն թե այդ ամենը տեսնելու ճիշտ դիտակետ պիտի ընտրել:
Չար վարքագիծ ունեցողի մեջ փնտրեք բարյացակամություն:
Ցնցող իրադարձությունները հնարավորություն կընձեռեն ձեռք բերել տոկոնություն և ավելի խորը սիրելու հատկություն:
Պարտությունը հիանալի միջոց է նոր բան սովորելու համար:
Հաջողությունն սկսվում է ինչ-որ բան զոհաբերելու պատրաստակամությունից: Մնացած ամեն ինչ իր հունով կգնա:
Ձեր վախը պահեք մի ձեռքում, քաջությունը՝ մյուսում: Վախը որևէ նախաձեռնությունից կամ բարդ գործ սկսելուց հրաժարվելու բավարար պատճառ չէ: Համեմատեք ձեր սեփական էներգիան կյանքի էներգիայի հետ,եղեք իրատես, իրականությունն ընդունեք այնպես, ինչպես կա՝ դրանով իսկ կանխատեսելով ապագան:
Նախընտրեք սկսել այն տեղից,որտեղ դուք կաք՝ ձեր էներգիային և ուժին համապատասխան:
Կատարվածը կյանքի փորձ չէ,դա հենց ինքը՝ կյանքն է:
Թարգմանեց ՝ Սիրարփի Մարգարյանը :