Գերմանացի ոստիկանները համացանցում հայտնաբերել են իսլամիստների կողմից հրապարակված մասսայական կոչեր, համաձայն որոնց իսլամիստները նախատեսում են եվրոպական ամենահայտնի տոներից մեկի՝ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ սեքսուալ «գրոհներ» իրականացնել:
Մի շարք իսլամիստական տեղեկատվական կայքեր արդեն լցված են ռադիկալների «սեքս-ջիհադ՝ Վալենտինի օրվա կապակցությամբ» կոչերով:
Նշենք, որ պատերազմական երկրներից ժամանած փախստականները Եվրոպան վերածել են «վայրենի» երկրի: Միգրանտները պարբերաբար բռնաբարում են եվրոպացի աղջիկներին և ոտնձգություններ իրականացնում նրանց նկատմամ հենց փողոցում: Զարմանալի է, որ գերմանական ԶԼՄ-ները երկար լռում էին սարսափելի «սեքս-ջիհադի» մասին, մինչև վկաներից մեկն անձամբ պատմել է այս մասին լրագրողներին:
Եվրոպայի համբերության բաժակը լցվել է Քյոլնի ամանորյա գիշերից հետո: Այնտեղ միգրանտները վայրենաբար բռնաբարում էին կանանց՝ հենց փողոցներում: