Կոնֆուցիոսն ասաց.
- Մարդիկ բարոյականության ավելի կարիք ունեն, քան ջրի և կրակի: Ես տեսել եմ մարդկանց, որ մահացել են կրակից կամ ջրից, բայց չեմ տեսել մեկին, որ մեռնի մարդասիրությունից:
- Ազնվականը ճշմարտության ճանապարհով քայլում է առանց տատանվելու, բայց բութ համառություն նա չունի:
- Տարբեր ճանապարհներով ընթացող մարդիկ իրար խորհուրդներ տալ չեն կարող:
- Շռայլությունը ծնում է անհնազանդություն, իսկ ժուժկալությունը տանում է պարզության, ուստի պարզությունն ավելի լավ է, քան անհնազանդությունը:
- Ով իրեն դրսից ցույց է տալիս խիստ ու դաժան, բայց ներքուստ թույլ է ու անկայուն, իրեն պահում է շատ սովորական մարդու պես: Նման չէ՞ նա այն ավազակին, ով գողություն է անում սարսափը սրտում:
- Կանանցից, ինչպես և սպասավորներից դժվար է գլուխ հանել: Թեև մտերմորեն եմ վարվում նրանց հետ, ապա դառնում են ինքնավստահ: Եթե պահում ես չափը, ապա դժգոհում են:
- Մոլորությունները, որոնք կատարվում են, համապատասխան են այն մարդկանց, ովքեր կատարում են դրանք: Սխալների վրա կարելի է ճանաչել մարդկանց:
- Ով առավոտյան կարողանա ճանաչել ճշմարտությունը, երեկոյան կարող է հանգիստ խղճով մեռնել:
Սիրարփի Մարգարյան