«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է` 2017թ. խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե մայիսին, ինչպես նախկինում էր, այլ մարտ ամսին, ինչը դե ֆակտո նշանակում է, որ նախընտրական փուլն արդեն սկսված է, և ուժերը պետք է բերել բարձր պատրաստվածության:

Ժամանակային «լուֆտը» փոքրացել է նոր Սահմանադրության անցումային դրույթներով. եթե նախկինում ընտրությունները տեղի էին ունենում ԱԺ լիազորությունների ավարտից հետո 30-40 օրերի միջակայքում, ապա հիմա ավելի վաղ են կայանալու, ինչն իր հերթին քաղաքական նշանակություն ունի իշխանությունների համար` որքան շուտ իրենց հաստափոր ՀՀԿ-ն անցնի խորհրդարան, այնքան շառ ու փորձանքից հեռու»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում