Աղեղնավոր: Այսօր, հնարավորինս,  խնայեք ուժերը: Զբաղվեք միայն անհետաձգելի գործերով և մի կողմ դրեք այն ամենը, ինչը կարող է սպասել: Շատ եք շեղվում աշխատանքից,  հաշվարկներում թույլ տված սխալները ֆինանսական խնդիրների առջև կկանգնեցնեն:

Այսօր կվայելեք բոլորի համակրանքը: Հնարավոր է նաև թեթև ֆլիրտ: Լուրջ հարաբերություները քիչ հավանական են, թեև հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով ավելի ուշ ձեր կյանք կվերադառնա՝ այնտեղ իր  լուրջ  դերակատարությունն ունենալու համար:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Կպարզվի, որ մտահաղացումների իրագործումը շատ ավելի դյուրին է, քան մինչ օրս կարծել եք: Այս հարցում կօգնեն  հաջող պատահականությունները: Լավ կանցնեն հանրային ելույթները : Մասնակցեք սեմինարների, կոնֆերանսների և այլ նմանատիպ միջոցառումների: Եթե աշխատանք եք փնտրում, ապա օրվա երկրորդ կեսին  ձեր մասին հիշեցրեք նրանց, ում հետ նախկինում համագործակցել եք: Վերջիններս կարող են հետաքրքիր առաջարկներ ունենալ:

Էմոցիոնալ դաշտը կայուն է: Այսօր հոգեկան հավասարակշռություն կպահպանեք, նաև կօգնեք շրջապատի մարդկանց՝ հաղթահարել  լարվածությունը, զայրույթն ու վրդովմունքը: Հնարավոր է  սիրո անսպասելի խոստովանություն լսեք:

 Ջրհոս: Այսօր ստիպված կլինեք ավարտին հասցնել մի շարք ձանձրալի, հոգնեցուցիչ գործեր: Ցավոք չեք կարող ապավինել գործընկերների օգնությանը, վերջիններս զբաղված կլինեն իրենց սեփական գործերով: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Շատ կարևվոր է իրադարձություններին հանգիստ վերաբերվել և տուրք չտալ հույզերին:

Սիրելիի հետ խնդիրներ չեք ունենա, եթե ավելի ներողամիտ լինեք նրա թուլությունների  հանդեպ և պատեհ-անպատեհ չհանդիմանեք:  Կարելի է որոշ գնումներ կատարել, ուշադրություն դարձրեք այն իրերին, որոնք հարմար են սպորտով զբաղվելու համար:

Ձկներ: Աշխատանքում անգամ ամենահամեստ ձեռքբերումը կշարժի թշնամիների նախանձը: Նրանք հերթական անգամ կփորձեն վնասել ձեզ: Սադրանքների մի ենթարկվեք, զսպեք հույզերը և հապճեպ որոշումներ մի կայացրեք: Կրիտիկական պահերին կարող եք դիմել ազդեցիկ մարդկանց օգնությանը: Անկասկած աջակցություն կստանաք:

Զգացմունքային դաշտը անկայուն է: Շատերը կանհանգստանան մանրուքների համար ու անտեղի կնյարդայնանան: Նման պահվածքը մտերիմներին անհասկանալի կթվա:  Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: