Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ,անփոխարինելի Գենադի Զյուգանովը դեմ է արտահայտվել իր կուսակիցներ Սերգեյ Օբուխովի և Վալերի Ռաշկինի առաջարկին,որոնք ՌԴ նախագահին և արտգործնախարարին առաջարկել էին չեղարկել 1921 թ-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքաված "Բարեկամության և եղբայրության մասին համաձայնագիրը"..."Ես գտնում եմ,որ պատգամավորները մի փոքր շտապել են...Մեզ պետք չէ բարդացնել հարաբերությունները հարավում Թուրքիայի հետ...Երբ ՌԴ-ի տնտեսությունը "հազում" է,երբ ռազմատեխնիկական պոտենցիալը թույլ է՝սրել հարաբերությունները հարևանների հետ "խստիվ արգելվում է"...Ամերիկացիները շահագրգռված են "միջին հրդեհի" մեջ,որպեսզի ազատվեն 19 տրիլիոն դոլլարանոց պարտքից",-հայտարարել է Զյուգանովը...Շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել ԱՄՆ-ին և հանգիստ նստել՝չարձագանքելով Մոսկվայի դեմ սադրանքներին...Ռուսաստանի կոմունիստների "վոժդը" շատ հեշտ է ուզում ազատվել Մոսկվայի թշնամիներից...Եթե նույնիսկ Վաշինգտնոնի դրդմամբ է Անկարան Սիրիայի օդային տարածքում կործանել ռուսական ռազմական օդանավը,ապա միևնույն է դա արել են թուրքերը...Զյուգանովը դա չի ուզում ընդունել...Սակայն իրականությունը այն է,որ Թուրքիան եղել է, կա ու ՄԻՇՏ էլ կմնա Ռուսաստանի թշնամին...
Ռուսաստանի կոմունիստների առաջնորդն,ինչպես իր նախորդները,միշտ էլ թուլություն են ունեցել թուրքերի նկատմամբ...Հենց ռուս կոմունիստների անհավատ և սատանապաշտ առաջնորդ Լենինի նախաձեռնությամբ 1921 թ-ին ստորագրվեցին Կարսի և Մոսկվայի խայտառարկ պայմանագրերը,որի արդյունքում ոչ միայն Արևմտյան Հայաստանը,այլև Արևելյան Հայաստանի զգալի տարածքները՝պատմական Անի մայրաքաղաքի ավերակներով և բոլոր քրիստոնյաների համար սրբազան Արարատ լեռով անցան մահմեդական թուրքերի վերահսկողության տակ...Հենց նույն ստահակ կոմունիստները թուրքերին ոսկի և զենք տրամադրեցին,որը անմիջապես ուղղվեց Թուրքիայի տարածքում բնակվող քրիստոնյաների՝հայերի,հույների և ասորիների դեմ...Թուրքերը շատ մեծ շնորհակալություն հայտնեցին աթեիստ Լենինին՝կարմիր գույնով ներկեցին իրենց դրոշը և սերտ կապեր հաստատեցին Ռուսաստանի թշնամիների հետ...
Անցյալ տարի ռուս կոմունիստների առաջնորդ Զյուգանովը,երևի օգտվելով նավթախավիարային դիվանագիտության բարիքներից,առանց ամաչելու առաջարկում էր Բաքուն հռչակել հերոս-քաղաք...Էլ չեմ ասում,թե ինչ սեր է տածում "ծերուկ" Զյուգանովը Իլհամ Ալիևի տիկնոջ՝Մեհրիբան խանումի նկատմամբ...Ազերիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներն անպայման ավարտվում են Մեհրիբանին "հիշելով"...
Հ.Գ.Տխրահռչակ թրքասեր Զյուգանովի ելույթն ինձ համար զարմանալի չէր,այլ զարմանալի էր այն,որ այլախոհություն չընդունող ռուս կոմունիստներից՝Օբուխովն ու Ռաշկինը հանդգնել էին առանց "վոժդի" կարծիքը հարցնելու այսպիսի հակաթուրքական ռաջարկով հանդես գալ...
Ի դեպ,ասեմ,որ շատ ռուսաստանցի պատմաբաններ վրդովվում և վիրավորվում են,երբ նրանց ասում ես,որ 1921 թ-ին Ռուսաստանը ստորագրել է հակահայկական այս երկու պայմանագրերը...Նրանցից շատերն արձագանքում են հետևյալ կերպ."Դա արել են կոմունիստները,այլ ոչ թե Ռուսաստանը..."
Գագիկ Համբարյան