Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում:

Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից ժամկետային զինծառայող է անհետացել: Անհետացած զինծառայողը 19-ամյա Ազիզ Բաքոյանն է: