Բրավո...
Առաջին անգամ ասվեց՝ ՙԵս բանակում արգելել եմ անել երկու արտահայտություն։ Առաջինը՝ բանակը հասարակության հայելին է, եւ երկրորդ՝ բոլոր բանակներում էլ տեղի են ունենում միջադեպեր՚...
Մեռանք ասելով՝ բանակը ՉԻ ԿԱՐՈՂ լինել հասարակության հայելին՝ դա լրիվ ուրիշ կառույց է, կարգապահության այլ՝ շատ կոնկրետ պատժամիջոցներով, որոնք քաղաքացիական կյանքում չկան... Չգիտեմ, թե հիմա ինչպես են զգում իրենց այն բազմաթիվ բանակային բարձրաստիճան ու ավելի մանր զինվորականները, որնք իրենց թերությունները անընդհատ արդարացրել են այդ նույն փրկարար կարգախոսով՝ ՙԲանակը հասարակության հայելին է՚... Մտավախություն ունեմ, որ նույնիսկ այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարը մերժել է իրենց փրկարար բանաձեւը, էդ մարդիկ բացարձակ որեւէ եզրակացություն չեն անի... Կլորացել ու հղփացել են գեներալները... Բայց այս մարդու ասածը՝ գոնե մի փոքր հույս է: Հո դեմ չեք...
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արմեն Դուլյանը: