«Հրապարակ» թերթը գրում է.

«Տևական ժամանակ է, ինչ հայրենի իշխանությունները մտմտում են ՌԴ-ում ՀՀ դեսպանի ֆունկցիաները դարձնել ինստիտուցիոնալ, դեսպանատունն էլ` գործող և ոչ արարողակարգային «կանցելյարիա»: Գաղտնիք չէ, որ ՀՀ դեսպանները որևէ ազդեցություն երբևէ չեն ունեցել հայ-ռուսական հարաբերությունների վրա, ինչը, ի դեպ, պետք է պնդել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանների առնչությամբ: Քանզի հարաբերությունները կարգավորվել են 2 երկրների նախագահների մակարդակով: Հիմա այդ ուղղությամբ ինչ-ինչ քայլեր են արվում, ինչն էլ «գրգռել» է դեսպան դառնալ ցանկացողների ախորժակը:

Ի դեպ, ըստ լավատեղյակ աղբյուրների, Շավարշ Քոչարյանը չի ցանկանում տեղափոխվել ՌԴ` իր վաղեմի «սարատնիկ» Տիգրան Սարգսյանի մոտ. նա իրեն հարմարավետ է զգում փոխնախարարի աթոռին:

ՌԴ-ում դեսպան դառնալ է երազում Ուկրաինայում դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որն օրերս Հայաստանում էր և հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: ՌԴ տեղափոխվելու պատճառները շատ են. խնամի-«կոնկուրենտ ֆիրման» Ռուսաստանում Տիգրան Սարգսյանին այլընտրանք կունենա, ընտանիքի բիզնեսը ԵԱՏՄ-ում կընդլայնվի, Ուկրաինայի հակառուս իշխանություններից «Սերվիզ Անդոն» վերջապես կպրծնի: Սակայն, մեր տեղեկություններով, նախագահականում ասել են` չէ՜»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: