Աղեղնավոր: այսօր սթրեսային իրավիճակները շատ կլինեն, նյարդերը տեղի կտան: Զգույշ եղեք, եթե ժամադրված եք կանանց հետ, վերջիններիս հետ լեզու գտնել դժվար թե ստացվի: Աշխատավայրում հնարավոր են կոնֆլիկտներ, պատրաստ եղեք պաշտպանելու ձեր տեսակետներն ու համոզմունքները:

Այսօր հարազատները հնարավոր է հիշեցնեն ձեզ անցյալում գործած սխալների մասին: Հնարավոր է քննադատեն ձեր կենսակերպը, սովորությունները: Տարաձայնությունները շուտով կմոռացվեն, եթե ինքներդ նոր վեճեր չհրահրեք:

Այծեղջյուր: Այսօր թույլ տված աննշան սխալներն անգամ հետագայում ստիպված եք լինելու շտկել, ինչի համար շատ ժամանակ կպահանջվի: Տհաճ հետևանքներից խուսափելու համար, վերահսկեք ձեր քայլերը, մի ծուլացեք և կատարած աշխատանքը ևս մեկ անգամ աչքի անցկացրեք: Իսկ համաձայնագրեր ստորագրելու համար առավել բարենպաստ օր ընտրեք:

Նրանք ովքեր ծանոթ են ձեր թույլ կողմերին, այսօր կնյարդայնացնեն ձեզ, հոգեբանական ճնշման կենթարկեն: Արդյունքում դժվարություններ կծագեն շփման մեջ, ընտանեկան վեճերը ևս չեն բացառվում:

Ջրհոս: Այսօր ճիշտ կվարվեք, եթե հետաձգեք մեծամասշտաբ մասնագիտական գործերը, նոր նախագծերով կզբաղվեք ավելի ուշ: Մի կողմ դրեք ամեն բան և ընտրեք գործունեության այն ոլորտը, որտեղ ձեզ իրոք պրոֆեսիոնալ եք զգում: Սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր ինքնազգացողության վրա:

Ընտանեկան պարտականությունները հնարավոր է ճնշող թվան, ինչը կնյարդայնացնի ձեզ: Կենցաղային հոգսերից ազատվելու և մեկուսանալու ցանկություն կունենաք:

Ձկներ: Օրը անհետաքրքիր ու միապաղաղ կթվա, եթե ռիսկի չդիմեք և խաղի կանոնները չփոխեք: Սովորական դարձած կենցաղային հարցերն այսօր աչքաթող կանեք, ստեղծագործական բուռն գործունեություն ծավալելու, արկածներ որոնելու ցանկությունը կհետապնդի ձեզ: Ամեն դեպքում փորձեք կուտակված էներգիան ճիշտ օգտագործել` չվնասելով ոչ ինքներդ ձեզ և ոչ էլ շրջապատի մարդկանց:

Անձնական կյանքում բուռն ապրումներ կունենաք, կրքերը կբորբոքվեն: Խանդի տեսարանները ևս չեն բացառվում, հնարավոր են սխրագործություններ հանուն սիրո: