Նա քեզ հրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով եք: Միգուցե մինչև այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, և սա առաջին հնարավորությունն է, երբ չեն լինի անցանկալի ներկաներ, և դուք կփորձեք հասկանալ միմյանց, ճանաչել ավելի մոտիկից... Եթե ամեն ինչ հաջող ստացվեց, գեղեցիկ սիրավեպ կսկսվի... Ուրեմն վճռորորշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը... Գայթակղման արվեստը յուրահատուկ խաղ է, առանց որի կին-տղամարդ հարաբերությունները ձանձրալի կլինեին...
Իսկ ի՞նչն է ձգում, հմայում ժամանակակից տղամարդուն: Ի՞նչ հնարքներով կինը կարող է արժանանալ նրա ուշադրությանն ու շարունակական դարձնել հանդիպումները:

ՀԱԳՆՎԻ՛Ր

Տղամարդկանց դուր են գալիս կսիաշրջազգեստներով ու շրջազգեստներով կանայք: Հագուստը պետք է ընդգծի կնոջ բարեմասնություններն ու թաքցնի թերությունները, չպետք է «ճչացող» լինի: Ճիշտ չէ հագնվել՝ մտածելով. «Ինչքան բաց լինի, այնքան՝ լավ»: Չափազանց բացված թևերն ու ոտքերը հաճախ գռեհիկ կարող են թվալ և կգրավեն տղամարդու ուշադրությունը ամենևին ոչ ցանկալի ուղղությամբ:

ԲԱՑՎԻ՛Ր

Տղամարդկանց մեծամասնության համար սեքսուալ են կանանց մարմնի այն մասերը,որոնք սովորաբար փակ են:Ցու՛յց տուր գեղեցիկ պարանոցիդ երկարությունը:Պարանոցը փակող բլուզի հետ կարելի է հագնել կարճ կիսաշրջազգեստ,իսկ եթե ցանկանում ես բացել ուսերդ որեմն հոգա՛, որ կիսաշրջազգեստը հասնի ծնկներիդ կամ ավելի երկար լինի:

ԲՈՒՐԻ՛Ր

Օծանելիքը քո կերպարը կամբողջացնի: Ընտրածդ բուրմունքը պետք է արտաքինիդ ներդաշնակ լինի: Ընրի՛ր այնպիսի բուրմունք, որն ավելի մոտ է քո կենսակերպին: Տարբերակները շատ են, բայց ցանկալի է, որ բուրմունքը լինի թեթև, նուրբ ու ռոմանտիկ:

ԽՈՍԻ՛Ր

Գայթակղման հիմքում ինտրիգն է: Ձայնդ, ժեստերդ, պահվածքդ պետք է առեղծվածային դարձնեն քեզ: Կանացի ցածր ձայնը տղամարդուն տրամադրում է շփվելու և խթանում է նրա երևակայությունը: Հիշի՛ր,որ տղամարդիկ ոչ միայն «սիրում են աչքերով», այլ նաև «սիրում են ականջներով»: Հաճելի, նուրբ ձայնով արված հաճոյախոսությունը ևս մեկ քայլ է քո օգտին:

Ցանկալի տղամարդուն գայթակղելու համար օգտագործի՛ր «մագնսիացնող հայացքը» սկզբում տղամարդու ուսերի վրայով թեք նայի՛ր անորոշ ուղղությամբ,ապա հայացքդ կանգնեցրու՞ նրա աչքերի վրա: Նայի՛ր արտահայտիչ, բազմանշանակ հայացքով: Սիրախաղի սկզբում կարող ես հոգեբանական մեթոդներ կիրառել՝ ներդաշնակ շփում ստեղծելու համար: Օրինակ՝ զրույցի ժամանակ նրանից աննկատ կրկնօրնակի՛ր նրա շարժումներն ու ժեստերը, դա կոչվում է «հայելային արտացոլման» մեթոդ: Տղամարդը քո մեջ կտեսնի ինքն իրեն և ավելի հեշտ կսկսի վստահել քեզ:

ՀՊՎԻ՛Ր

Տղամարդիկ սիրում են բարի և ուրախ կանանց: Անկեղծ ժպիտը, ծիծաղն ու կատակները յուրաքանչյուրին կտրամադրեն անկեղծ զրույցի: Չարժե առաջին հանդիպման ժամանակ պատմել սեփական խնդիրների մասին ու բողոքել ճակատագրից,դու տղամարդու համար պետք է լինես տոն ու հանգիստ, այլ ոչ թե գլխացավ: Հիշի՛ր, սեքսուալությունը չի վերաբերում միայն մարմնի մասերին, այն արտահայտվում է մի շարք մանրուքներով, ինչպես ես բռնում գինու բաժակը, ինչպես ես ուղղում մազերդ և այլն... Հպվի՛ր նրա ձեռքին նրբորեն, բայց իբր պատահաբար: Այդ ժեստն ասում է, որ դու սպասում ես պատասխան վերաբերմունքի:

Անմիջական եղիր, բայց ոչ անպարկեշտ: Նկատե՛լ տուր, որ քեզ հաճելի է նրա ընկերակցությունը: Հաճոյախոսություններին պատասխանի՛ր շնորհակալությամբ,բայց առանց ամաչելու, թող տեսնի, որ գիտես քո արժեքը:

ԻՄԱՑԻ՛Ր ՉԱՓԸ

Դիմափոշով «գաջված» դեմքը դեռ ոչ մի տղամարդու չի հիացրել, իսկ բնականին մոտ ստվերաներկը գեղեցիկ է, վառ կարմիր շրթներկն էլ կարելի է փոծարինել մրգային ախորժելի համ ունեցող որևէ փայլով:

Մի՛ շփոթիր գայթակղումը այլասերման հետ, եղի՛ր անբռնազբոս և ուրախ, բայց ոչ կպչուն ու համառ: Եվ, ամենակարևորը, եղի՛ր բնական:

Թարգմանեց՝ Սիրարփի Մարգարյանը: