CNN գործակալությունը ներկայացրել է Բերթ Հարդլիի վավերագրական նկարները, որտեղ ներկայացված են տարբեր նկարներ սկսած արքունական կյանքից մինչև Գլազգոյի արվարձանների տղաները:
Նա ունի լույսի և կոմպոզիցիայի վարպետություն, սակայն անկաշկանդությամբ է վերաբերվել մարդկանց:
«Նա կարող էր իր լուսանկարներում ներկայացնել բոլոր տեսակի մարդկանց վերնախավից մինչև հասարակ մարդիկ»,-նշել է Հարդիի այրին Շեյլին` ցուցադրելով թագուհի լիզավետա II-ի և արքայադուստր Մարգարեթի լուսանկարները:
Հարդին հաճախ լուսանկարել է մարդկանց իրենց տներում` ներկայացնելով հասարակ մարդկանց առօրյա կյանքը:
Ծնված լինելով 1913 թվականաին Լոնդոնում Հարդին հաճախ սիրում էր լինել քաղաքի աղքատ արվարձաններում: