Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ Կոտայքի մարզպետարանը 2016 թվականի կոմունալ վարձավճարների մի մասի համար կվճարի 30 մլն 350 հազար դրամ։ Այսպես, Կոտայքի մարզպետարանն էլեկտրաէներգիայի վարձի համար նախատեսել է վճարել 25 մլն 235 հազար դրամ, իսկ կապի ծառայությունների համար՝ 5 մլն 120 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուսյանի փեսա Կարո Գուլոյանն է, որը նախկինում զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։ Ի դեպ, դեռևս հայտնի չէ, թե գազի և ջրի վարձավճարների համար Կոտայքի մարզպետարանը որքան է վճարելու»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: