Universum աշխատանքի տեղավորման, բրենդինգի և հետազոտական կենտրոնը սոցհարցում է կազմակերպել պարզելու, թե ամբողջ աշխարհում ուսանողները, որ երկիրն են նախընտրում ապրելու և աշխատելու համար: Այս մասին նշում է CNN գործակալությունը:
Սոցհարցմանը ենթարկվել է 4,321 ուսանող տարբեր պետություններից, որից 19 %-ը առաջին հերթին նախընտրել են Միացյալ Նահանգները աշխատելու և սովորելու համար:
«Դեռևս շարունակում է մնալ Միցայալ Նահանգներ գալու երազանքը,որտեղ գոյություն ունեն անսահմանափակ հնարավորություններ»,- այս մասին նշում է Universum Americas-ի նախագահ Մելիսա Մուրեյ Բայլին:
Մյուս պետությունների շարքում նշված են նաև այլ անգլիախոս պետություններ: Միացյալ Թագավորությունը զբաղեցնում է երկրորդ տեղը 12%-ով, որին հաջորդում է Ավստրալիան 8%-ով և Կանադան 6%-ով: Այնուհետև Գերմանիան է 6%-ով, որին հաջորդում են Ֆրանսիան, Շվեցարիան, Շվեդիան, Ճապոնիան և Իսպանիան: