«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որի մասին խոսվում էր շուրջ մեկուկես տասնամյակ, այս տարի վերջապես տեղադրվելու է մայրաքաղաքում: Նախնական որոշմամբ՝ բացումը կլինի ապրիլի 12-ին:
Տեղեկությունը մեր թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Նա ասել է, որ Կարեն Դեմիրճյանի քանդակը պատվիրվել է Տիգրան Արզումանյանին, և այն արդեն 80 տոկոսով պատրաստ է:
Հուշարձան-կոթողը կլինի բոլորաքանդակ՝ Ղարաբաղի սպիտակ մարմարից: Նշենք, որ նախորդ տարիներին Դեմիրճյանի հուշարձանի նախագծի մի քանի մրցույթ է հայտարարվել, բայց ամեն անգամ էլ ներկայացված աշխատանքներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:
Քանդակը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի Մաշտոց և Գլխավոր պողոտաներին հարող տարածքում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, որտեղ գտնվողն ցուցանակն արդեն տարիներ շարունակ ազդարարում է, որ այդ տարածքում տեղադրվելու է «ազգային հերոս Կարեն Դեմիճյանի հուշարձանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: