Փետրվարի 13-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ չգործող «Արցախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել է չպայթած արկ. վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ ՊՆ սակրավորները տեղում իրականացրել են D30 (122մմ) հրանոթային արկի պայթեցման աշխատանքներ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: