«Եթե լինեն մաքուր ընտրություններ Տարոն Մարգարյանը չի անցնի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Վերջինիս խոսքով, եթե Տարոն Մարգարյանն այդքան լավը լիներ, ապա քաղաքապետի երկրորդ փոփոխության դեպքում ոչ թե Կարեն Կարապետյանը քաղաքապետ կդառնար, այլ` Տարոն Մարգարյանը: Չնայած մրցակցությանը, բայց այնուամենայնիվ ՀՅԴ ներկայացուցիչը չարակամ տրամադրված չէ Տարոն Մարգարյանի նկատմամբ:
Լրագրողների դիտարկմանը, որ այսօր Տարոն Մարգարյանին մարդիկ սիրում են, Ռուստամյանը պատասխանեց.
«Ես էլ եմ սիրում: Ես մարդկանց առհասարակ սիրում եմ, Տարոնին մասնավորապես: Սակայն խնդիրը դա չի: Ասում են՝ Նիկոլայը լավն է, պարկեշտ, բայց առանց Նատալիայի բան չի կարող անել: Կարգուկանոն դրած ներքին խաղի կանոններ են»,- նշեց Ռուստամյանը ավելացնելով, որ Տարոն Մարգարյանն առանց վերևից եկած հրահանգների հարցեր չի կարող լուծել: