Քիչ առաջ ԱԺ հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խիստ բարկացավ ԱԺ պատգամավոների վրա, քանի որ, երբ ԱԺ նախագահը ընթերցում էր ԱԺ օրակարգում քննարկման դրված հարցերը, դահլիճում աղմուկ էր:

«ԱԺ պատգամավորներին հորդորում եմ, որ գոնե տարրական կուլտուրա ունենան, չխոսեն, որպեսզի մարդ կարողանա ավարտի իր խոսքը»,-իր խոսքում նշեց Հովիկ Աբրահամյանը:

Վերջինս անդրադառնալով նաև ԱԺ միջանցքում նիստի ժամանակ շրջող պատգամավորներին, ասաց. «Ուզում եմ միջանցքում քայլող իմ գործընկերներին հիշեցնել, որ համաձայն կանոնակարգի պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստին և խնդրում եմ բոլոր պատգամավորներին զբաղվել օրենսդրական գործունեությամբ և հարգել գործընկերներին»:

ԱԺ նախագահը իր խոսքում նաև խոստովանեց, որ ԱԺ պատգամավորները միայն քվերակություններին են մասնակցում:

«Ես հասկանում եմ, որ ԱԺ պատգամավորները մասնակցում են միայն քվեարկությունների համար և այսուհետ այնպես կանենք, որ հարցերն ավարտվեն հետո անցնենք քվեարկությանը: Իսկ քարտուղարությանը հանձնարարելու եմ յուրաքանչյուր նիստին 3 անգամ ներկա բացակա անել և այդ տեղեկատվությունը պետք է լինի ԱԺ կայքում: Իսկ լրատվամիջոցներին խնդրում եմ ուշադիր լինել և տարածել  մամուլում, որ մեր ընտրողները մյուս անգամ նման պատգամավորների չգործուղեն ԱԺ»,-իր խոսքում նշեց Հովիկ Աբրահամյանը: