ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայող Դավիթ Թորոսյանը զորանոցից վերցրած մեկանգամյա ածելիով կատարել է անդամախեղում` իրեն պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: 18-ամյա զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, ածելիով զույգ ձեռքերի և կրծքավանդակի ձախ հատվածի շրջանում քերծվածքներ անելու եղանակով ինքնավնասում է կատարել: 

Սա հանգեցրել է զինվորական ծառայության ժամանակավորապես դադարեցնելուն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Այս մասին հայտնում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: