Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու՝ թմրանյութ տեղափոխելու կասկածանքով:

Տղամարդն օդանավակայանում խուզարկության է ենթարկվել, որի ժամանակ նրա մոտ որևէ արգելված իր չի հայտնաբերվել:

Բերման ենթարկելուց հետո իրավապահ մարմինները, տղամարդու համաձայնությամբ, նրան ենթարկել են բժշկական հետազոտման, որի արդյունքում հետանցքից հայտնաբերվել և հանվել է պոլիէթիլենային փաթեթ, որը պարունակել է «Մեթադոն» տեսակի թմրանյութ: